Իշխանափոխությունից հետո փոխել Զինված ուժերի համազգեստը. Քրիստինե Վարդանյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.
«Իշխանափոխությունից հետո.
1. Փոխել Զինված ուժերի համազգեստը
2. Խիստ հետևել, որ որևէ մեկը փողոցում, առանց իրավունքի չհագնի այդ համազգեստը
3. Արգելել դրա ամեն անկյունում վաճառվելը
Սրանք միայն կոսմետիկ ու արագ իրականացվող մասն են, իրականում՝ համակարգային ռեֆորմներ, որոնք պիտի ներառեն հասարակության շրջանում զինվորականների բացառիկ դերի ընդգծումը (Սրճարաններից անվճար օգտվել, տարբեր տեսակ արտոնություններ)։
Այս տարածաշրջանում այլ կերպ ապրել մենք ուղղակի չենք կարող, եթե չենք ուզում պահել մեր զինվորին, կարճ ժամանակ հետո ստիպված ենք լինելու պահել այլազգի զինվորներին»:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԶՈՒ-ում և ոստիկանությունում դաշտային համազգեստի կրելու կարգը խիստ կանոնակարգված է
- Պարեկային ծառայության ավտոմեքենաների և պարեկների համազգեստի վրա զետեղված տեղեկույթում գերակայում է օտար լեզուն. Լեզվի կոմիտե
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան