ԱՄՆ-ում ամենափնտրվող հանցագործներից մեկը հայտնաբերվել է 50 տարի անց
Ավելի քան 50 տարի անց ԱՄՆ դատական կարգադրիչների ծառայությունը հայտնաբերել է մի տղամարդու, որը համարվում է Ամերիկայի ամենափնտրվող հանցագործներից մեկը, ասվում է գործակալության պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ:
«ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալության փոխանցմամբ, Թեոդոր Կոնրադը 1969 թվականին աշխատել է բանկում և գողացել 215,000 դոլար (այժմ՝ 1,6 միլիոն դոլար), ուրբաթ երեկոյան նա դուրս է եկել թղթե տոպրակով, որի մեջ եղել է փող: Գողության մասին հայտնի է դարձել ընդամենը մի քանի օր անց։
Երեք ամիս անց հանցագործը գրեթե բացահայտվել է այն բանից հետո, երբ նա խոսել է ամուսնական զույգի հետ Հավայան հյուրանոցներից մեկից, իսկ նրանք ճանաչել են հանցագործի տեղանքը հեռուստատեսային ռեպորտաժից: Այնուամենայնիվ, Կոնրադին հաջողվել է թաքնվել ավելի քան 50 տարի։
1970 թվականից Կոնրադը հաստատվել է Բոստոնի արվարձաններում՝ Թոմաս Ռենդալ անունով։ Հանցագործի հետքերը հնարավոր է եղել գտնել փաստաթղթերի ստուգման շնորհիվ։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան