«Վայ, ձեր տիրոջ մերը»․ դատավորի լիազորությունները դադարեցվել են
Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի լիազորությունները ԲԴԽ-ի որոշմամբ դադարեցվել են:
«Իրավունքի ուժ» ՀԿ-ն մանրամասնում է, որ կարգապահական վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել Գլխավոր դատախազի կողմից Արդարադատության նախարարին ներկայացրած հաղորդումը, ապա նաև ԱՆ միջնորդությունը։
Ըստ աղբյուրի, դատավորը թույլ է տվել մի շարք արտահայտություններ, որոնք խախտում են դատավորի անկախ, անաչառ, անկողմնակալ լինելու պահանջը, որոնք գնահատական ու դիտողություններ են քրեական դատավարությանը մասնակցող անձանց (քննիչ, դատախազ, մեղադրյալ, պաշտպան, վկա) վերաբերյալ։
Ահա դրանցից մի քանիսը.
«վսյո, էս տղեն կալանավորվում ա», «Իջևանի տարածքում ինչ գործով կուզես իմ մոտ գալ, դու կգաս ու դա կհաղթես», «դու ինձ թև ու թիկունք էղի՝ թող էտ տղեն էթա», «կասես՝ պարոն Մելքոնյան, պիտի կալանավորվի, եթե չկալանավորեմ՝ պասլեդնի տղեն եմ», «ես իմ ախպորը օգնելու եմ՝ իրան կալանավորելու եմ», «դու ազատություն ես ստանալու», «քննիչ-բան, դրանք իմ ախպերներն են», «Մելքոնյան Ռաֆոյի համար դատախազը դա իր ախպերն ա», «դնեմ ձեր համար ամեն ինչը անեմ, բայց որ Մելքոնյան Ռաֆոյի տունը պիտի 4 կուբամետր փետ էթա, որ հերը գիշերը տաք քնի, էդ ձեր համար վեջներդ չի հա՞» և այլն:
«մի հատ տղավարի ներողություն եմ խնդրում», «Մելքոնյան Ռաֆոն երբեք էդ կարգի դատավոր ու տղա չի», «ես չեմ ուզում կապիկություն անեմ», «ես քո կաշին կքերթեմ», «տո ուրեմն ընենց կհարցաքննեմ, որ դուք զարմանաք», «թե՞ 14 տարի ստեղ Իջևանում բոչկա ենք գլորում», «գիտես չէ՞ ոնց եմ որոշում կայացնում, Նոնան ոնց ասեց, ըտենց էլ կորոշեմ» և այլն:
«էլ ըտենց խաղեր մի տվեք», «ըտե խաղեր ես ոնց որ տալիս», «դու քեզ ի՞նչի տեղ ես դրել», «խաբում ես», «տե՞ղը չես բերում», «կարճ կտրի, շատ ես երկարացնում», «դու տենց ուզում ես ֆռաս իմ վրա», «ծնգլ արիք», «մզցրիք, այ ախպեր», «վայ, ձեր տիրոջ մերը», «տո ջանդամ ձայնագրառումն էլ մյուսն էլ, շան տեղ մի դիր», «վայ, մեռնի ձեր գրավորը», և այլն:
Քրեական դատավարությանը մասնակցող անձանց, դատարանի դահլիճում գտնվող ուղղված դիմելաձևեր.
«արա», «ախպեր», «ախպերո», «ախպերս», «իմ ախպերը», «իմ ախպերտիք», «քուր», «իմ քուրն ես», «իմ պստիկ քուրիկն ես», «իմ տղերքը», «իմ քննիչները», «քննիչս», «իմ ախպեր դատախազը»։
Դատական կարգադրիչին տրված հանձնարարություններ.
«պաբիրոզ-մոխրամանով բեր», «տուր էդ պաբիրոզը, ծխեմ», նաև ծխել է:
Խորհուրդը վերոգրյալի համատեքստում գտել է, որ դատավորի կողմից թույլ տրված խախտումները էական կարգապահական խախտումներ են և համատեղելի չեն դատավորի կարգավիճակի հետ:
Նյութն ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան