Մահացել է համերգի ժամանակ հրմշտոցից տուժած 9-ամյա երեխան
Ռեփեր Թրևիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցից տուժած 9-ամյա Էզրա Բրաունը մահացել է վնասվածքներից, հաղորդում է Rolling Stone-ը:
Astroworld փառատոնի շրջանակներում տեղի ունեցած համերգը երեխան այցելել է իր հոր՝ Փրեստոնի հետ։ Հայրը որդուն նստեցրել է ուսերի վրա, բայց երբ ամբոխը շարժվել է դեպի բեմ, տղամարդը կորցրել է գիտակցությունը թթվածնի պակասի պատճառով։ Էզրան ընկել է, հրմշտոցի ժամանակ վնասել են նրա թոքը, երիկամը, լյարդը, նա սրտի նոպա է ունեցել։
Հիվանդանոցում Էզրային գցել են արհեստական կոմայի մեջ՝ գլխուղեղի այտուցը հեռացնելու համար։
Ընտանիքն արդեն համերգի կազմակերպիչներին դատի է տվել, ինչպես և մյուս տուժածները, նրանք երաժիշտներին և շոուի կազմակերպիչներին մեղադրում են հրմշտոցի հրահրման և տեղի ունեցածին ժամանակին չարձագանքելու մեջ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրևիս Սքոթի համերգի ժամանակ հրմշտոցի հետևանքով տուժած աղջկա ուղեղը մահացել է. նա իններորդ զոհն է դարձել Astroworld- ում ստացած վնասվածքների պատճառով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան