Քաղաքներ, որոնք կարող են ջրի տակ հայտնվել մինչև 2030 թվականը
Կլիմայական փոփոխությունների պատճառով քաղաքների հեղեղման դեպքում Ամստերդամն առաջինն է ջրի տակ անցնելու։ Փորձագետները կանխատեսում են, որ քաղաքը կարող է հեղեղվել արդեն 2030 թվականին։ Այս մասին գրում է «Indian Times»-ը։
Փորձագետները նշել են, որ Նիդեռլանդների ևս երկու քաղաքներ, որոնք տեղակայված են այսպես կոչված «ստորին երկրում», գտնվում են հնարավոր աղետի գոտում. խոսքը Ռոտերդամի և Հաագայի մասին է:
Ցուցակի երկրորդ տեղում Իրաքի Բասրա քաղաքն է։ Այն գտնվում է Շատ ալ Արաբ գետի վրա, որը թափվում է Պարսից ծոց։
Հաջորդը գալիս է ԱՄՆ-ի Նոր Օռլեանը, որը գտնվում է Միսիսիպի գետի վրա: Ինչպես գրում է թերթը, ջրի տակ անցնելը սպառնում է նրան՝ չնայած ջրահեռացման ջրանցքների զարգացած համակարգին։
Չորրորդ տեղում Վենետիկն է։ Ամեն տարի քաղաքում հողի մակարդակը իջնում է երկու մմ-ով։
Հինգերորդ տեղում է Հո Չի Մին քաղաքը՝ Վիետնամի ամենամեծ քաղաքը։
Վեցերորդ տեղում Հնդկաստանի Կոլկուտա քաղաքն է։ Պարբերականի տվյալներով՝ քաղաքը նույնպես կարող է ջրի տակ անցնել մինչև 2030 թվականը։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան