Տպավորությունն այն է, որ սեպտեմբերի 27-ի սցենարն է բեմադրվում, գուցե ոչ նույն մասշտաբներով. Ագնեսա Խամոյան
«Այն պատկերը, որն մենք ունենք այսօր, կասկածի տեղիք է տալիս, որ տեղի է ունենում սեպտեմբերի 27-ի կրկնությունը, գուցե ոչ նույն մասշտաբներով»,- Աժ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
Նրա խոսքով, տպավորությունն այն է, որ նույն սցենարն է բեմադրվում. «Հայկական կողմն էլի տարածքներ է կորցնելու, էլի զոհեր, վիրավորներ ենք ունենալու, և հանկարծ նոր փասատաթուղթ, կապիտուլյացիոն ակտ է ստորագրվելու, պատճառաբանությունը հետևյալն է լինելու՝ բա ի՞նչ անեի, թողնեի 2-3 միլիոն մարդ հայտնվեր…»:
Ա. Խամայոնը նշեց, չգիտի՝ Փաշինյանը գավառական շուստրիությամբ ինչ բանակցություններ է վարում գործընկերների, նաև օպերատիվ կապով Ադրբեջանի հետ, ինչ խոստումներ է տալիս Ալիևին, Էրդողանին, ինչ է խոսում Պուտինի հետ, հետո փոխում է որոշումները:
Նա հայտնեց, որ «Հայաստան» խմբակցությունն իր գործողությունների, անելիքների մասին կհայտարարի.
«Խմբակցությունն անընդհատ քննարկումների, ինֆորմացիա ստանալու, վերլուծելու գործընթացների մեջ է, իր կապերով փորձում է իսկապես հասկանալ, թե ինչ իրավիճակ է այս պահի դրությամբ, ամենակարևորը՝ ինչ փակ, թաքուն պրոցեսներ են ընթանում այս ռազմական գործողությունների հետևում»:
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանում չկա իշխանություն, որը կարողանա կենտրոնաձիգ ձևով արձագանքի այս ամենին. Գեղամ Մանուկյան
- ԵԱՀԿ գործող նախագահ. Անհապաղ թուլացնել լարվածությունը
- Աշոտյան. Խաղաղություն թույլի հետ չի լինելու
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- Դիմում ենք ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
- Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ-ի 41 քկմ տարածքը՝ շուրջ 11 տեղամասում. Աղաջանյան
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան