Այնքան հիմար են, որ չեն էլ անդրադառնում, թե ինչ մեծ կրակի հետ են խաղում. Գեղամ Մանուկյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը գրում է.
«Այսօր հերթական անգամ փաստվեց, որ հայրենադավ իշխանության ու Փաշինյանի օրոք և կառավարման պայմաններում մեր երկրում չի լինելու արժանապատիվ խաղաղություն, չի լինելու խաղաղություն ընդհանրապես։
Քանի որ թշնամին սանձարձակ է, դիմացինը՝ մշտապես զիջող ու իր նախապես արված անմիտ քայլերով, բանավոր տրված խոստումներով ստեղծել է անել վիճակ։
Հետո արդեն կխոսենք, թե ապագայի ու խաղաղության սուտ խոստումներով ինչպես պահեցին իշխանությունն ու ում միջոցով պահեցին։
Հիմա այլևս Հայրենիքի պաշտպանության հարց է։ Մի կողմից պաշտպանություն, կուռ պաշտպանություն, բայց նաեւ՝ գիտակցում, թե ինչ իրավիճակ է ստեղծվել։
Առ այդ, կեղծ միասնականության կոչի փոխարեն հստակ է մի բան՝ Փաշինյանը պիտի հեռանա։ Ժամ առաջ, օր առաջ։ Որ հնարավոր լինի կազմակերպված, կուռ, համադրված, հստակ պաշտպանություն, դիվանագիտական, քաղաքական զորաշարժ կատարել։
Այս իշխանությունը շարունակում է իր գավառական, մանկամիտ խաղերով արպաքին հարաբերություններում նույն խաբեբայությունն, ինչն անում է սեփական ժողովրդի հետ։
Հեռուստատեսությամբ ԱԽՔ հայտարարում է ՀԱՊԿ դիմելու մասին, բայց մինչ այժմ գրավոր դիմում չի եղել։
Զուգահեռ՝ սեփական ուսապարկերին հրահանգավորած ԱԺ ամբիոնից շարքով հակառուսական ու ՀԱՊԿ դեմ ելույթներ ունենալ։
Այնքան հիմար են, որ չեն էլ անդրադառնում, թե ինչ մեծ կրակի հետ են խաղում։ Իրենց միայն վերաբերեր՝ գլուխները քարը։ Բայց մեր երկրին ու հայությանն է առնչվում։ Երբ ԱԺ ֆեյբուքյան պաշտոնական էջը տեղադրում է նման հակառուսական ելույթների տեսանյութերը (մինչ այժմ երբեք այդ էջում պատգամավորների ելույթներ չէին դրվում), դա արդեն դիտվելու է պաշտոնական քաղաքականություն։
Իսկ այդ ընթացքում զոհեր, որոնց անուններն անգամ շուրջ 10 ժամ հետո պաշտպանության նախարարությունը զլանում է հայտնել։ Գերեւարվածներ, հենակետային կորուստներ, վտանգված Սյունիք։
ՀԳ. մեկ տարի առաջ, ճիշտ այս օրը Ազատության հրապարկում նիկոլի հեռացման պահանջով հանրահավաքի էինք։ Իսկ դրան նախորդել էր հողատուի հայտարարությունը, թե Շուշին ադրբեջանցներին հանձնելու դրույթը միշտ եղել է բանակցությունների սեղանին։ Արտգործնախարարի մամուլի քարտուղարը ( Աննա Նաղդալյանն էլ վաղուց հեռացել է) հերքեց Փաշինյանի ցնդաբանությունը, իսկ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը հրաժարական տվեց»։
Հարակից հրապարակումներ`
- ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով
- Սա ինչքան մնաց էնքան գերի ու զոհ, տարածքային կորուստներ ենք ունենալու․ Գեղամ Նազարյան
- Այս իբր իշխանությունների խաղաղության դարաշրջանը սա էր․ Վարդևանյան
- Համազգային ուժերով թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է. «Հայաստան» դաշինք
- Տպավորությունն այն է, որ սեպտեմբերի 27-ի սցենարն է բեմադրվում, գուցե ոչ նույն մասշտաբներով. Ագնեսա Խամոյան
- Հայաստանում չկա իշխանություն, որը կարողանա կենտրոնաձիգ ձևով արձագանքի այս ամենին. Գեղամ Մանուկյան
- Եթե ճգնաժամը չլուծվի գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված կլինենք դիմել միջազգային այլ գործընկերների. ԱԽՔ
- Դիմում ենք ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար
- ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին ու ԵՄ-ին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ. Հռիփսիմե Գրիգորյան
- Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում. Վահե Հակոբյան
- Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան