Թուրքիան հայտարարել է ԱՄՆ-ի հետ F-16 կործանիչների մատակարարման շուրջ բանակցությունների մասին
Թուրքական ռազմական պատվիրակությունը բանակցություններ է վարում ԱՄՆ-ում F-16 կործանիչների ձեռքբերման համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենն իրեն խոստացել է ջանքեր գործադրել, որպեսզի համոզի ԱՄՆ Սենատին F-16-երի վաճառքի հարցում:
«Թուրքական ռազմական պատվիրակությունն ուղևորվել է ԱՄՆ F-16 կործանիչների մոդեռնիզացման և մատակարարումների հարցով բանակցությունների: Կարծում ենք, որ ամերիկյան ղեկավարությունը դրական կգնահատի այս հարցը: Եթե արձագանքը բացասական լինի, ապա Թուրքիան ստիպված կլինի այլընտրանքներ փնտրել իր անվտանգության ապահովման համար»,- ասել է Աքարը խորհրդարանի նիստում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան