Համազգային ուժերով թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է. «Հայաստան» դաշինք
«Հայաստան» դաշինքը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Սիրելի հայրենակիցներ,
Հայաստանի սահմանի արևելյան ուղղությամբ Ադրբեջանն անցել է լայնամասշտաբ հարձակման՝ խախտելով միջազգային նորմեր, գործելով պատերազմական նոր հանցագործություններ: Ունենք մարդկային, տարածքային և ռազմական կորուստներ։
Համազգային ուժերով և համախմբումով թշնամու առաջխաղացման կասեցումն ու նրան Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը բերել և բերում է զոհեր, տարածքային կորուստներ, պառակտում, քաոս:
Իրավիճակի ամբողջական հանգուցալուծումն այս իշխանությունների հեռանալն է: Նիկոլ Փաշինյանի հրաժարականին պետք է հաջորդի բոլոր կարող ուժերի համախմբմամբ՝ նոր կառավարության ձևավորումը և արտաքին ու ներքին խնդիրների լուծման քաղաքականության ապահովումը»:
Հարակից հրապարակումներ`
- Բոլոր առողջ ազգային ուժերը պետք է համախմբվեն և սատար կանգնեն մեր ԶՈւ-ին. «Հայրենիք» կուսակցություն
- Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու․ ՊՆ
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
- ՊՆ. Արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան