ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին ու ԵՄ-ին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ. Հռիփսիմե Գրիգորյան
«Ցանկանում եմ բոլորի ուշադրությունը հրավիրել ՀՀ արևելյան սահմանի հանդեպ Ադրբեջանի հերթական ռազմական ոտնձգությունների՝ այն է հայկական դիրքերը ռմբակոծելու գործողությունների վրա»,- դիմելով հայաստանյան և միջազգային գործընկերներին Աժ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը:
Պատգամավորը Հայաստանի միջազգային գործընկերներին, այդ թվում, ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին ու ԵՄ-ին կոչ արեց իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ՝ ուղղված ադրբեջանական հերթական ոտնձգությունների դատապարտմանն ու հետագա գործողությունների կանխմանը:
«Ադրբեջանական ռազմական ագրեսիան ուղղված է Հայաստանի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության դեմ, միաժամանակ, սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանային անվտանգությյանն ու կայնունությանը ու հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին»,-հայտարարեց Գրիգորյանը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին