Պատերազմներն անցածներին պետք է հրահանգավորել, պայմաններ ստեղծել գործողություններ իրականացնելու համար. Սեյրան Օհանյան
«Արծրուն Հովհաննիսյանն այսօր պաշտոնատար անձ չէ ոչ անվտանգային համակարգում, ոչ էլ զինված ուժերում, որպեսզի հղում կատարենք նրան»,-արձագանքելով լրագրողի՝ կողմերին չկրակելու հրահանգի մասին Արծրուն Հովհանիսյանի հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին՝ ասուլիսում հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա վստահեցրեց, որ մեր զինված ուժերը մարտական գործողությունների վարման, հրամանատարական ենթակայության, հրամանատարների և զինվորների միջանձնային հարաբերությունների, մարտական գործողությունների մարտավարական քայլերի փորձ ունի և այն պետք է արագ կերպով վերականգնել և կիրառել:
«Հայաստանում կան բոլոր երեք պատերազմներով անցած շատ քաջարի զինվորականներ, որոնք պատրաստ են ցանկացած գործողության, որոնց ընդամենը պետք է տրվի հրահանգ և պայմաններ ստեղծվեն գործողութուններ իրականացնելու համար»,-հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարարը և հավելեց. «Եթե երկու կողմերին հրահանգ է տրված չկրակել, ապա բոլոր անցքերը՝ սանտիմետր, մետր տարածությունները պետք է փակել, որպեսզի հակառակորդը չկարողանա մխրճվի և շրջափակել մեր զորքերին»:
Ըստ Օհանյանի՝ իշխանությունը Հայաստանի տարածքը՝ տարածքի և ժամանակի առումով չի պատկերացնում, և չգիտի, թե որոնք են առաջնահերթությունները, որոնց ուղղությամբ համապատասխան աշխատանք պետք է իրականացվի:
«Ինչպես է ստացվում, որ Հայաստանի մայրաքաղաքի, քաղաքաների փողոցներում իրենց հաջողվում է ոստիկանական զորքեր կուտակել, ուռճացնել այդ ամբողջ համակարգն իրենց պաշտոնները պահելու համար, բայց չեն կարողանում համապատասխան ներուժ ձևավորել և նաև այդ ուժերին կենտրոնացնել՝ ապահովելու մեր սահմանների պաշտպանությունը»,-հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավարը և շշետեց. «Եթե նախկինում ասում էինք, որ ստեղծված իրավիճակն անգրագիտության պատճառ է, ապա այսօր ասում ենք՝ սա միտումնավոր է արվում, միտումնավոր մեր սահմանները չեն փակկվում»:
Սեյրան Օհանյանը նաև տեղեկացրեց, որ Գորիս-Գորայք ճանապարհը թշնամին արդեն երկու կողմից կարողանում է դիտարկել՝ ինչպես սեփական ափում:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում. Վահե Հակոբյան
- Առաջիկայում հանդես կգանք մեկ այլ հայտարարությամբ, սպասում ենք մեկ այլ գործողության. Արծվիկ Մինասյան
- Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան