Սիլվա Համբարձումյանի գործով հաջորդ դատական նիստը՝ դեկտեմբերի 14-ին
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) մեկ ամսով հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։
Ինչպես տեղեկացրեց նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը դիմում է ներկայացրել դատարանին և տեղեկացրել, որ մեկ այլ նիստին մասնակցելու պատճառով այսօր չի կարող ներկայանալ այս նիստին։ Գևորգյանի մյուս պաշտպան Լուսինե Սահակյանը տեղեկացրել է, որ ինքնազգացողության վատթարացման պատճառով չի կարող ներկա գտնվել նիստին և կից ներկայացրել է նաև բժշկական տեղեկանքը։
Ինքը՝ դատավոր Աննա Դանիբեկյանը, գտնվելու է ամենամյա արձակուրդում, ինչի պատճառով այսօրվա դատական նիստը հետաձգվեց մինչև դեկտեմբերի 14-ը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին