Ադրբեջանական զինուժն ավելի է խորանում մեր սուվերեն տարածքում. Վահե Հակոբյան
«Ամեն օր մեր երկիրը կանգնում է խնդիրների առջև, ամեն օր մենք գնում ենք նոր զիջումների»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Նա նշեց, վերջին մեկ շաբաթվա իրադարձությունները վերլուծելով՝ գալիս են եզրակացության, որ 2020 թ. պատերազմում կրած պարտությունը շարունակական բնույթ է կրում. չսահմանափակվեցին Գորիս-Կապան ճանապարհը կորցնելով, փակվեց Կապան-Ճակատեն ճանապարհը, ադրբեջանական զինուժն ավելի է խորանում ՀՀ սուվերեն տարածքում:
Ըստ Վ.Հակոբյանի, այլընտրանքային ճանապարհի նախագիծն արվել է սխալներով, թեև դեռևս ձյուն չի եկել, ճանապարհներին սառույց չկան, մառախուղ չէ, արդեն խոշոր խցանումներ են առաջանում:
«Կապան-Ճակատեն ճանապարհը կորցնելով՝ 4 գյուղի՝ Սրաշեն, Ճակատեն, Շիկահող, Վերին Հանդ, 600 բնակիչ, մնացին շատ բարդ կացության մեջ: Այդ գյուղերը Կապան խոշորացված համայնքի մեջ են մտնում, եթե 10 կմ էին հատում Կապան հասնելու համար, հիմա ստիպված պետք է գնան Մեղրիով, Քաջարանով, 150 կմ շրջանց կատարելով՝ գան Կապան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը:
Այնուհետև նա հարցադրում արեց՝ այս պայմաններում ի՞նչ է անում կառավարությունը:
«Փոխանակ անվտանգության հարցերը փորձի լուծել, բեմադրություններ է անում՝ նախարար է հանում, նշանակում: Ինչո՞ւ հեռացվեց պաշտպանության նախարարը, պատշաճ դիմադրություն չէ՞ր իրականացնում, թե՞ հակառակը: Ինչո՞ւ հանրությունը դրա մասին չգիտի: Ի՞նչ կապ ունի Սուրեն Պապիկյանը պաշպանության նախարարության հետ:
Այս ամեն ինչը մի կողմ դրած՝ Փաշինյանը շարունակում է իր մանր վրեժխնդրությունը՝ կալանավորելով մեր գործընկերներին»,- պատասխանելով իր հարցադրմանը՝ ասաց Վահե Հակոբյանը:
Նա համոզված է՝ այս կառավարության օրոք մեր պարտությունները, կորուստները լինելու են շարունակական, մինչև մեր պետականության կորուստը:
«Այս իշխանությունները չունեն հասկացողություն՝ ինչ է նշանակում պետական և ազգային շահ: Իրենք ունեն մեկ շահ՝ աթոռներից կառչել, իրենց պաշտոններում մնալ»,- ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Փաշինյանի վրեժխնդրությունն է Արթուր Սարգսյանի, մնացած կալանավորված քաղաքապետերի նկատմամբ. Վահե Հակոբյան
- Կապան-Ճակատեն ավտոճանապարհին Ադրբեջանը նոյեմբերի 15-ից կտեղակայի անցակետ. ՀՀ ԱԱԾ
- Կապան-Ճակատեն հատվածում ադրբեջանցիները հենակետ են տեղադրել, վրաններ խփել, պիկապներ բերել
- Գևորգ Փարսյան. Մտավախություն ունեմ, որ Կապան-Ճակատեն հատվածում դրված տնակը կվերածվի մաքսակետի
- Կապանից Ճակատեն ճանապարհին ադրբեջանական «մաքսակետը»՝ 6 գյուղերի բնակչության իրավունքների կոպիտ ոտնահարում
- Իրեն հարգող որևէ գործարար Հայաստանում ոչ մի կոպեկի ներդրում չի անի. Վահե Հակոբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան