Ո՞րն է այս ծաղրածուների գործողությունները գերիների հարցում. Վահե Հակոբյան
«Ակնհայտ է, որ ադրբեջանական կողմը մեր տղաներին պահում է գերության մեջ որպես առևտրի առարկա ու հարցեր է առաջ բերում, ինչին մենք այսօր ականատես ենք: Իսկ մեր անատամ կառավարությունը որևէ քայլի չի դիմում»,- ասուլիսում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը:
Այնուհետև նա հիշեցրեց ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մեր գերիները երկու ամիս էլ կդիմանան:
«Դիմացան երկու ամիս, էլի երկու ամիս: Ո՞րն է այս ծաղրածուների գործողությունները»,- նշեց Վահե Հակոբյանը:
Ասուլիսին ներկա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ասաց, որ իրենց համար անընդունելի է, որ գերիների, պատանդառուների, Ադրբեջանում պահվող այլ անձանց խնդիրների մասին քննարկումն Ազգային ժողովում կազմակերպվելու է փակ:
«Ցավալիորեն, այս իշխանությունները որոշել են այդ նիստը փակ կազմակերպել, որպեսզի նաև ինչ-որ տեղ թաքցնեն իրենց անգործությունը: Մինչդեռ այս նիստը պետք է տեղի ունենար, որպեսզի գերեվարված անձանց հարազատներն ի վերջո հասկանային, թե ինչպիսի վիճակում են գտվում իրենց որդիները:
Այդ մարդիկ այս գերատեսչությունից այն գերատեսչություն են գնում, որպեսզի պատասխաններ ստանան, իսկ իշխանություններն որոշում են այս նիստը փակ կազմակերպել»,- ասաց Ա. Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին