Վարդան Բալյան. Ադրբեջանական օրակարգերը սպասարկողների պակաս սեփական երկրի բարձրագույն իշխանության մարմնում կարծես չունենք
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը, անդրադառնալով Հայաստանի արևելյան սահմանագոռում տեղի ունեցող մարտերին ու դրանց վերաբեյալ հնչող մեկնաբանություններին, գրում է.
«Ստիպված եմ որոշակի մեկնաբանություններ տալ Սիսիանի հատվածում ռազմական էսկալացիայի հետ կապված:
Բոլոր մեկնաբանությունները, թե ադրբեջանական հարձակումը պայմանավորված է Զանգեզուրի միջանցքին համաձայնություն պարտադրելու նպատակադրումով, շահարկումները, թե վարչապետ Փաշինյանը հրաժարվում է ստորագրել ինչ-որ փաստաթուղթ, և այլն, տեղեկատվական պղպջակներ են ընդամենը, ուրիշ ոչինչ:
Մարտական գործողությունները տեղի են ունենում Ղզըլթափա կոչվող տեղանքում, տեղացիներս այդպես ենք կոչում: Ծղուկի և Իշխանասարի արանքում տեղակայված սար է, նշված հատվածում ամենաբարձր գագաթը, որ Ադրբեջանի հանրապետության վարչա-տարածքային բաժանման օրենքով Քելբաջարի/Քաշաթաղի շրջանի տարածքում է: Ինչո՞ւ եմ շեշտադրում այս հանգամանքը:
Մեր խաղաղասեր, պացիֆիստ կամ պոֆիգիստ իշխանությունները, որոնք անընդհատ հայտարարում են սահմանագծման ու սահմանազատման պատրաստակամության մասին, վկայակոչում ինչ-որ անհասկանալի քարտեզներ, հիմա էլ օգնության կոչերով դիմում ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, ժամանակին պետք է նեղություն քաշեին և ծանոթանային Ադրբեջանի վարչա-տարածքային բաժանման մասին օրենքին:
Տարօրինակ զուգադիպությամբ Ղզըլթափան սահմանանշված էր որպես Ադրբեջանի տարածք նաև ԱՊՀ-ին այդ պետության անդամակցության ժամանակ: Այս հանգամանքների պատճառով, եթե անգամ Ադրբեջանը հիմա չհաջողի ու ստիպված լինի հետ քաշվել, ապա անկասկած բոլոր այս տարածքները, որտեղ հիմա ադրբեջանական զինուժը տեղակայման խնդիր է լուծում՝ հիմնվելով իր վարչա-տարածքային բաժանման օրենքի վրա, դառնալու են բանակցությունների առարկա սահմանազատման և սահմանագծման ժամանակ: Բայց սա մինիմում խնդիրն է Ադրբեջանի համար:
Գլխավոր նպատակը ձևավորել իրավիճակ Հայաստանի ՀԱՊԿ կազմից դուրս գալու և Ռուսաստանի Դաշնության հետ ռազմավարական դաշնակցության պայմանագրի վերանայման համար՝ զուգահեռաբար բացառելով ռուսական խաղաղապահ առաքելության մանդատի հաստատումը: Որքան հասկանում եմ ադրբեջանական օրակարգերը սպասարկողների պակաս սեփական երկրի բարձրագույն իշխանության մարմնում կարծես չունենք»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան