Փաշինյանի ընտանիքին պատկանող ՀԺ-ն հայտնում է՝ հայկական կողմը 10 զոհ ունի
Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ փոխհրաձգության հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, մոտավորապես՝ 10 զոհ, կորցրել ենք 2 մարտական դիրք: Ադրբեջանական կողմը գերեվարել է 6 հայ զինծառայող:
ՊՆ վերջին հաղորդագրության մեջ, որը ներկայացնում է իրավիճակը ժամը 14։30-ի դրությամբ, զոհերի, վիրավորների մասին որևէ խոսք չկար։
«Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը ՀՀ արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ։
Ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ զինված ուժերի կողմից»,- ասված էր ՊՆ վերջին հաղորդագրության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր
- Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ-ի 41 քկմ տարածքը՝ շուրջ 11 տեղամասում. Աղաջանյան
- ՊՆ. Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները