«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները
«Շարունակաբար և հատկապես վերջին օրերի սահմանային լարվածությունից հետո ընդդիմությունը փորձել է օգտվելով իր սահմանադրական իրավունքներից՝ ԱԺ օրակարգ բերել և արտահերթ քննարկման հարց դարձնել հայ ժողովրդի կենսական շահերի ոտնահարման փաստերը»,-ԱԺ այսօրվա նիստի մեկնարկին հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
Նա հայտնեց, որ ընդդիմությունը կառավարությունից պահանջում էր բացատրություններ և հանրությանը լիարժեք տեղեկություններ տալ, քանի որ այս ամենը կառավարության բացթողումների և օրենսդիրի պատշաճ վերահսկողության բացակայության պատճառով է, սակայն քաղաքական մեծամասնությունը չարաշահելով իր լիազորություններն ապօրինաբար խոչընդոտել է այդ նախաձեռնությանը:
«Ավելին՝ իրավական ամենաթողության պայմաններում կրկնակի կալանավորվեց այս պահանջին միացած Սյունքի պատգամավոր Արթուր Սարգսյանը: Դատապարտելով այս իրավական բեսպրեդելը և ի նշան բողոքի «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ հերթական նիստերի աշխատանքներին»,-հայտարարեց Օհանյանը
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը հայտնեց ,որ խորհրդարանկան ընդդիմությունը պահանջել էր արտահերթ նիստ, որպեսզի ստանան սահմանին կատարվողի բացատրությունները, որը իշխանական մեծամասնությունը մերժել է:
Նկատելով, որ ստեղծված իրավիճակում ԱԺ օրակարգում սնդիկի վերաբերյալ օրենքի բովանդակությամբ հարցեր են՝ Մամիջանյանը հայտարարեց. ««Պատիվ ունեմ» խմբակցությունը կվերադառնա ԱԺ դահլիճ, եթե մեր երկրի առաջ ծառացած խնդիրենը քննարկվեն ըստ կարևորության և օրհասական վտանգի, իսկ ձեր սնդիկ-փարթիներին մենք մասնակցելու ցանկություն չունենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին