Փաշինյանը պիտի խոստովանի, որ չի տիրապետում իրավիճակին, հանձնի իշխանությունը և հեռանա. Արթուր Վանեցյան. Factor.am
«Մոտ մեկ տարի՝ 44-օրյա պատերազմից հետո, մենք հայտարարում ենք, որ պարտված իշխանությունը պարտավոր է հեռանալ հանուն Հայաստանի Հանրապետության ժողովրդի և հանուն Հայաստանի պետական շահի»,- Factor.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ այս իշխանություններն այս մեկ տարվա ընթացքում մեկ բան են արել՝ կառչած են մնացել աթոռներից, բոլոր քայլերը միտված են եղել իշխանությունը պահպանելուն, որևէ մեկը չի մտածել Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական շահի մասին և չեն կարողացել որևէ կերպ ապահովել երկարատև անվտանգային երաշխիքներ մեր երկրի համար:
«Նոյեմբերի 14-ի դեպքը հենց այն մասին է խոսում, որ չունենք անվտանգային համակարգ: Մենք ասում ենք՝ խարխլված է մեր անվտանգային համակարգը, բայց, ցավոք սրտի, պետք է փաստենք, որ չունենք անվտանգային համակարգ»,- ասել է Արթուր Վանեցյանը:
Նա նշել է, որ Հայաստանում վերջին երկու տարում կա մեկ անձի իշխանություն և այդ պայմանում կարևոր չէ, թե ով է պաշտպանության նախարարը, Ազգային անվտանգության ծառայության տնօրենը:
«Կա մեկ անձի իշխանությունը: Այդ անձը Նիկոլ Փաշինյանն է և ով կլինի պաշտպանության նախարար կամ այլ կարևորագույն պաշտոն զբաղեցնող անձ, որևէ ական նշանակություն չունի՝ կա Նիկոլ Փաշինյան և ստեղծված իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը պետք է ազնվորեն խոստովանի, որ չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում կատարել իր պարտականությունները, հանձնի իշխանությունը և հեռանա: Դա կլինի ամենաազնիվ ճանապարհը»,- ասել է ընդդիմադիր պագամավորը:
Արթուր Վանեցյանի խոսքով, Նիկոլ Փաշինյանին հեռացնող-չհեռացնողը Հայաստանի ժողովուրդն է, ընդդիմությունը պետք է գեներացնի այդ դժգոհությունը, այդ ալիքը և հասնի Փաշինյանի հրաժարականին:
«Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված երկու ընդդիմադիր խմբակցությունները հայտարարել են՝ մեր օրակարգում որևէ բան չի փոխվել: Մեր օրակարգում է այս կապիտուլյանտ իշխանություններին օր առաջ հեռացնելը: Հիմա ինչ ճանապարհներով, ինչ ժամկետներում՝ ժամանակը ցույց կտա»,- նշել է նա:
Արթուր Վանեցյանն ընդդիմությանը չվստահողներին խորհուրդ է տվել ստանձնել այդ պարտականությունը և փորձեն հեռացնել Փաշինյանին. «Հավատացեք՝ ես լինելու եմ այն անձանցից մեկը, ով կանգնած է լինելու առաջին շարքերում ցանկացած այն ուժի կողքը, որը կկարողանա գեներացնել այդ շարժումը»:
Նա նշել է, որ ինքը միշտ է պատրաստ դուրս գալ փողոց, սակայն պետք է հասկանալ արդյունավետություն կլինի՞, թե՞ ոչ. «Եթե հիմա դուրս գանք փողոց և չստանանք այն արդյունքը, որի համար դուրս ենք եկել, հերթական անգամ հիասթափեցնելու ենք մեր հանրությանը»:
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Հայաստանում չկան պաշտոնյաներ, կան մարդիկ, որ կատարում են Փաշինյանի ուղիղ ցուցումները
- «Պատիվ ունեմ» դաշինքը կմասնակցի նոյեմբերի 8-ի հանրահավաքին. Արթուր Վանեցյան
- Վանեցյան. Նախկին իշխանությունների թույլ տված սխալներն ուղղելի են, այս իշխանությունների կողմից թույլ տված սխալները՝ անդառնալի
- Արթուր Վանեցյան. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը այլընտրանք չունի
- Վանեցյան. Արցախի ինքնորոշման հարցը փակված չէ, պետք է լուծվի Մինսկի խմբի շրջանակներում տարվող բանակցությունների միջոցով
- Արթուր Վանեցյան. Օպերատիվ կապը շարունակվել է նաև իմ հրաժարականից հետո
- Արթուր Վանեցյան. Փաշինյանին խորհուրդ եմ տալիս դադարեցնել էժան մանիպուլյացիաները
- Արցախի հարցը պետք է լուծվի՝ պահպանելով Արցախի ժողովրդի ինքնորոշման անքակտելի իրավունքը. Վանեցյան