ՊՆ. Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա
Ժամը 14։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ շարունակում է լարված մնալ։ Այս մասին հայտնում է ՊՆ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունը։
Ինչպես արդեն հաղորդվել էր, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի էին դիմել՝ հարձակում գործելով տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։
Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ինտենսիվ փոխհրաձգության արդյունքում հակառակորդն ունի զրահատեխնիկայի կորուստ։
Պաշտոնական Բաքուն հայտնում է, որ զինաթափվել են հայ զինծառայողներ, որպես ավար առգրավվել է տարբեր տրամաչափի զենք ու զինամթերք։