Շառլ Միշելը դեէսկալացիայի և ամբողջական հրադադարի կոչ է արել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կոչ է արել անհապաղ դադարեցնել էսկալացիան՝ հայ-ադրբեջանական սահմանին.
Նա դեէսկալացիայի կոչ է արել՝ հորդորելով ամբողջական հրադադար հաստատել հայ-ադրբեջանական սահմանին։
«Քննարկում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ այսօրվա իրադարձությունների լույսի ներքո։ Մենք հրատապ դեէսկալացիայի և ամբողջական հրադադարի կոչ ենք անում.
Բարդ իրավիճակ է տարածաշրջանում։ ԵՄ-ն հանձնառու է աշխատել գործընկերների հետ՝ հաղթահարելու լարվածությունը՝ հանուն բարգավաճ և կայուն Հարավային Կովկասի»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ԵԱՀԿ գործող նախագահ. Անհապաղ թուլացնել լարվածությունը
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
- ՊՆ. Արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան