«Պահանջում ենք պաշտպանել մեծամասնության իրավունքները». Ակցիա՝ ԵՄ պատվիրակության շենքի առջև (լուսանկարներ)
«Պահանջում ենք պաշտպանել մեծամասնության իրավունքները»: Այս գրությամբ պատտառներով ԵՄ պատվիրակության շենքի առջև այսօր բողոքի ակցիա էր անցկացնում «Հանուն օրենքի» հասարակական շարժումը:
««Հանուն օրենքի» հասարակական շարժման ակտիվիստնեը համոզված են, որ տարբեր տեսակի կասկածելի փոքրամասնությունների իրավունքները պաշտպանելը և այն հավասարեցնելը ազգային արժեքներին՝ անտեսելով մեծամասնության կարծիքը, նշանակում է դեմ լինել միասնական արժեհամակարգի գոյությանը և ատոմիզացնել հասարակությունը՝ դրանով իսկ խարխլելով պետության հիմքերը»,-ասված էր շարժման տարածած հաղորդագրության մեջ:
Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչների կողմից բողոքին չարձագանքեցին, ինչի հետևանքով շարժման ակտիվիստներն այրեցին ԼԳԲՏ համայնքի դրոշը:
«Մենք, լինելով հայ, մի ազգի ներկայացուցիչ, որը առաջինը ընդունեց քրիտոնեությունը որպես պետական կրոն, հարկ ենք համարում պաշտպան կանգնել քրիստոնեության հիմնարար արժեքներին: Մենք չենք ցանկանում խախտել որևիցե մեկի իրավունքները, սակայն նաև թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքը՝ ապրել այնպես, ինչպես վայել է իսկական քրիստոնյային, հայկական արժեքներ կրող անձին»,-նշեցին նրանք:
Ակցիայի լուսանկարները՝ այստեղ: