Արմեն Գրիգորյանն ընդունել է Սերգեյ Կոպիրկինին
Նոյեմբերի 16-ին Արմեն Գրիգորյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
ԱԽ գրասենյակից հայտնում են, որ հանդիպման առանցքում եղել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրությունը: Այս համատեքստում կողմերը շեշտել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացը շուտափույթ սկսելու անհրաժեշտությունը:
Զրուցակիցները վերահաստատել են ավելի վաղ ձեռքբերված համաձայնության ամբողջական իրականացումն, այն է՝ ռազմագերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց» ձևաչափով: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հաղորդակցման ուղիների ապաշրջափակման հարցին:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ը՝ պաշտոնյաներին. Հասկանու՞մ եք, որ ձեր հայտարարություններով օրինականացվում են ադրբեջանական ծառայողների անօրինական տեղակայումները
- Արմեն Գրիգորյանը խոստովանում է՝ Բաքվի հետ պայմանավորվածություն կար
- Էլինար Վարդանյան. ԱԽՔ-ի հայտարարությունից պարզ է, որ Գորիս-Կապան մայրուղին վերջնականապես նվիրել են Ադրբեջանին
- ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հայտարարությունների համար պետք է ենթարկվի պատասխանատվության. Արման Թաթոյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին