
Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնական գրավոր դիմում չի ներկայացրել. Վարդան Տողանյան
Ռուսաստանը և Հայաստանը ռազմական և դիվանագիտական խողովակներով խորհրդակցություններ են անցկացնում հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ կապված։ Այդ մասին երեքշաբթի ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը։
«Օպերատիվ գծով խորհրդակցություններ են ընթանում (սահմանի իրավիճակի սրման հետ կապված) ռազմական գծով, այլ գերատեսչությունների և դիվանագիտական ուղիներով»,- ասել է դեսպանը։
Ըստ Տողանյանի՝ Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնական գրավոր դիմում չի փոխանցել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի հետ կապված օգնության համար։