Տեղեկատվական բարդակ պետական համակարգում
ՔՊ-ական պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը ԱԺ-ում Հայաստանի 41 քկմ տարածքի կորուստի մասին հայտարարելուց հետո հասել է «Ազատություն» ՌԴ խմբագրություն ու հայտարարել՝ հայկական կողմն ունի 15 զոհ, 7 գերեվարված։
Սա այն պարագայում, երբ պաշտպանության նախարարությունը վիրավորների, զոհերի, գերեվարվածների մասին որևէ թիվ չէր հրապարակել։
Աղաջանյանի հայտարարությունից հետո ՊՆ-ն տարածեց հաղորդագրություն, ըստ որի գերեվարվել է 12 հայ զինծառայող, նրանցից 7-ը պայմանագրային են և 5-ը՝ ժամկետային։
Զոհերի ու վիրավորների հստակ թիվ նախարարությունը չի հրապարակել։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ը հայտնել էր տասը զինծառայողի զոհվելու մասին։
Հասկանալի է, զոհերի թվերի մասին անպատասխանատու հայտարարություններ անողները սահմանին կանգնած որդի, եղբայր չունեն, դժվար հասկանան զինվորների հարազատներին, ընկալեն նրանց ապրումները։
Բայց գոնե պետության համար նման օրհասական պահերին պատասխանատու լինեն, գիտակցեն իրենց հայտարարությունների լրջությունն ու ջուր չլցնեն թշնամու ջրաղացին։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
- ՊՆ. Արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին