Տիկին Կրպեյանն, ըստ ամենայնի, դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այսօր. Ալեն Սիմոնյան
«Տիկին Կրպեյանն, ըստ ամենայնի, դեռ պատգամավոր չէ, քանի որ չի երդվի այս պահին, նա ներկա չէ դահլիճում»,-ԱԺ այսօրվա նիստի սկզբում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ներկայացնելով ընտրական ցուցակներով նոր պատգամավորներ դարձած «Հայաստան» դաշինքի անդամ Ասպրամ Կրպեյանին և «Քաղաքացիական պայմանագիր» դաշինքի նոր պատգամավոր Միքայել Թումասյանին:
Վերջինիս երդումը լսելուց հետո ԱԺ-ն ՔՊ 58 պատգամավորի քվեարկությամբ հաստատեց օրակարգը:
Այնուհետեև ՔՊ-ական պատգամավորները «ԱԺ կանոնակարգ» օրենքով պահանջվող 61 պատգամավորով քննարկման փակ ռեժիմ փոխանցեցին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի նախաձեռնած «Ռազմագերիների, պատանդների, անհայտ կորածների եւ պահվող այլ անձանց ճակատագրի պարզման եւ հայրենիք վերադարձնելու խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկումը, որը կանցկացվի այսօր:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին