«Ժողովուրդ». Սուրեն Պապիկյանի՝ ՊՆ նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակվելը ժամանակավոր բնույթ է կրելու: Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Պապիկյանին ՊՆ է ուղարկել մի նպատակով՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվոմ նախարարության ներսում:
Բանն այն է, որ ՊՆ-ում, սահմանային իրավիճակին զուգահեռ, ներքին գզվռտոց է, և պաշտոնյաներից մինչև շարքային միմյանց վրա են գցում որևէ աշխատանք կատարելու պատասխանատվությունը, միմյանց անգործության մասին հասցնում են ղեկավարներին և այսպես շարունակ:
Արդյունքում նախարարությունը թափ տալու գործընթաց է սկսվելու, և այդ գործընթացի արդյունքում ընդհուպ բարձրաստիճան ազատումներ են սպասվում, այդ թվում` ԳՇ պետ Արտակ Դավթյան, նրա տեղակալներ և այլ գեներալներ»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան