Վերսկսել առարկայական բանակցությունները. ԱՄՆՊետդեպ
«Մենք այսօր ստանում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ակտիվ ռազմական գործողությունների մասին մտահոգիչ տեղեկություններ: Եվ հորդորում ենք Հայաստանին ու Ադրբեջանին անհապաղ կերպով դադարեցնել մարտերը և վերսկսել առարկայական բանակցությունները, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո` Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրա հետևանքով առաջացած բոլոր հարցերի համար լուծումներ գտնելու նպատակով»,- այս մասին հայտնել է ԱՄՆ Արտաքին գերատեսչության խոսնակն ի պատասխան «Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայության հարցին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման մասին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ ՀՀ ՊՆ-ից հայտնել էին, որ հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից սահմանագոտում կրակը դադարեցվել է. ՊՆ
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը
- ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով
- Փաշինյան. Մեր կողմից կան զոհեր, հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս
- Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին հորդորել է դադարեցնել իրավիճակի սրումը
- Նիկոլ Փաշինյան. Թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով
- ՊՆ տեսանյութ է հրապարակել ՝ ներկայացնելով ադրբեջանական խոցված զինտեխնիկան
- Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու․ ՊՆ
- ԱԽ քարտուղարն ԱՄՆ դեսպանին ներկայացրել է Ադրբեջանի ԶՈւ հարձակման հետևանքով սահմանին ստեղծված իրավիճակը
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- Եթե ճգնաժամը չլուծվի գոյություն ունեցող կառուցակարգերով, ստիպված կլինենք դիմել միջազգային այլ գործընկերների. ԱԽՔ
- Դիմում ենք ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար