16.11.2021. Կորոնավիրուսից 58 մարդ է մահացել
Հայաստանում նոյեմբերի 15-ին կատարվել է 7699 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 572 նոր դեպք: Առողջապահության նախարարության հաղորդմամբ, մեկ օրում առողջացել է 1617 հիվանդ, գրանցվել է մահվան 58 դեպք, որից 6-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
ԱՆ ներկայացրած տվյալներով, նոյեմբերի 16-ին ժամը 11։00-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 329 913 դեպք, որոնցից 297 339 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 24 082 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7107 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1385 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 8492 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 2 260 268 թեստավորում
Հարակից հրապարակումներ`
- 15.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 378 մարդ, մահացել է 41 հիվանդ
- 14.11.2021. Կորոնավիրուսից 40 մարդ է մահացել
- 13.11.2021. Անցած մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով 39 մարդ է մահացել
- 12.11.2021. Կորոնավիրուսով 78 հիվանդ է մահացել
- 11.11.2021. Կորոնավիրուսով վարակվել է 1482 մարդ, մահացել է 43 հիվանդ