16.11.2021. Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 15-ին կատարվել է 181 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել: Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 134 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Կորոնավիրուսային հիվանդության հետևանքով արձանագրվել է 5 մահվան դեպք.
79 և 64- ամյա կանայք, 77, 65 և 49-ամյա տղամարդիկ մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, որոնց մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20364 քաղաքացու հետազոտություն, որից 3203-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 12.11.2021. Արցախում կորոնավիրուսի 80 նոր դեպք է գրանցվել
- 10.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 09.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվե
- 08.11.2021. Արցախում կորոնավիրուսի 314 նոր դեպք է գրանցվել, 4 հիվանդ մահացել է
- 07.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան