Քաղաքացիները հավատում են, որ երեկ Սուրեն Պապիկյանը 10,000 զինվորի շարել է և ադրբեջանցիները հիմա ահ ու սարսափի մեջ են. Վարդևանյան
«Այս մարդիկ պայքարում են ՀՀ պետականության դեմ»,-անդրադառնալով իշխանության գործողություններին՝ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը և բացատրեց, որ ՀՀ սահմանների պահպանությունը չի նշանակում անպայման պատերազմ, այլ նշանակում է պարզապես պետություն լինել:
Նկատելով, որ ադրբեջանցիների հրապարակած տեսանյութերում հայ զինվորների և սպաների նվաստացման կադրերը բոլորին է վրդովեցրել՝ պատգամավորը հայտարարեց, որ իշխանական պատգամավորներն էլ այնպես են գործում, կարծես ոչինչ չի եղել:
«Սահմանադրությամբ գրված է, որ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է մեր սահմանների անձեռնմխելիությունը և լավ թե վատ, դա է Սահմանադրության մեջ է ամրագրված, այնտեղ գրված չէ, որ ՀՀ ԶՈւ-ն ապահովում է մեր նահանջը, հայկական հողերն էյվազլիներ անվանելը»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը:
«Հայաստան» խմբակցության պատգամավորն անդրադարձավ դատախազության նախորդ օրվա հայտարարությանը, որում ասվում էր, որ ՀՀ սահմաններն ապօրինի մուտք գործելու համար քրեական գործ է հարուցվել և հարց հնչեցրեց, թե ովքե՞ր են ձերբակալվել և մեղադրվում այդ քրեական գործով:
«Ո՞ւր է Մնացական Մարտիրոսյանի, կամ Արմեն Դանիելյանի կալանավորման մասին դատական ակտը, թե՞ պարտադիր մարդու անունը պետք է լինի Արթուր Սարգսյան, կամ Արմեն Չարչյան և նրանք լինեն «Հայաստան» խմբակցության անդամ, որ նրանց կալանավորեն»,-հայտարարեց Արամ Վարդևանյանը:
Նկատելով, որ Սև լճի մասով էլ է քրեական գործ հարուցվել, բայց ձերբակալություններ չկան՝ պատգամավորը հռետորական հարց հնչեցրեց. «Գլխավոր դատախազությունը ինչ շահեր է սպասարկում, եթե իրական թշնամուն չեն ձերբակալում, դրա փոխարեն Սիսիանի քաղաքապետին են ձերբակալում,քանի որ վերջինս ունի հեղինակություն և կարող էր ազդել Սիսիանի սահմանին տեղի ունեցած իավիճակի վրա»:
Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանը դարձի չի գա, դրա դիմաց ՀՀ քաղաքացիների մի ստվար զանգվածը տեղեկատվությանը չի տիրապետել և չի տիրապետում:
«Ճիշտ հասկացեք, որ մենք ունենք հայրենակիցներ, որոնք հավատում են, օրինակ, որ երեկ Սուրեն Պապիկյանը գնացել է 10000 զինվորի շարել է և ադրբեջանցիները հիմա ահ ու սարսափի մեջ են»,-հայտարարեց Վարդևանյանը և շեշտեց, որ նման մետքերը գեներացվում են իշխանության կողմից՝ հասարակությանը խաբելու համար:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին