Դիմում ենք ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար
«Քանի որ հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք Ռուսաստանի Դաշնությանը՝ ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թվականի պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականություններն իրագործելու տրամաբանության շրջանակներում»,- «Հանրային» ՀԸ «Լուրեր»-ի եթերում հայտարարել է ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Նա նշել է, որ սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու:
«Մենք ակնկալում ենք, որ ՌԴ-ն օգնություն կտրամադրի, և մենք հնարավորություն կունենանք վերականգնելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բազմաթիվ անգամ խոսվել է, որ Հայաստանի պետական սահմանը հանդիսանում է կարմիր գիծ ՌԴ-ի համար, և մայիսի 12-ից սկսած ադրբեջանցիները խախտել են այդ կարմիր գիծը: Այս առումով մենք դիմում ենք մեր դաշնակցին, որպեսզի մենք կարողանանք մեր դաշնակցային պարտավորությունների շրջանակներում վերականգնենք ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասել է Ա. Գրիգորյանը:
Ըստ նրա, այդ օգնությունը ենթադրում է՝ եթե հնարավոր լինի այս ճգնաժամը լուծել բանակցային ճանապարհով, լուծել այդ ճանապարհով, եթե հնարավոր չէ լուծել բանակցային ճանապարհով, ապա տրամադրել Հայաստանին բավական ռազմական օգնություն, որպեսզի Հայաստանը կարողանա ստեղծված իրավիճակը հանգուցալուծի:
«Այսօրվա սրացումը կապված է նաև Ադրբեջանի կողմից հավելյալ զրահատեխնիկա և զինված ուժեր կիրառելու հետ, բայց նրանք նաև փորձել են օգտագործել Հայաստանի սուվերեն տարածքում գտնվող Ադրբեջանի Զինված ուժերը։
Նա ասել է, որ ՀԱՊԿ-ին դիմելու ուղղությամբ ևս նախապատրաստական աշխատանքներ են կատարվում. «Մայիսին ստեղծված իրավիճակով դիմել էինք ՀԱՊԿ-ին, բայց բավարար ջանքեր չեն գործադրվել խնդիրը լուծելու համար: Հայաստանը ստանձնել է ՀԱՊԿ նախագահությունը, մենք հավելյալ քայլեր կձեռնարկենք, որպեսզի ակտիվացնենք նաև ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում նախատեսված այն գործիքակազմը, որը հնարավորություն է տալիս որևէ անդամ երկրի տարածքային ամբողջականության որևէ ոտնձգության դեպքում քայլեր ձեռնարկել»:
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
- ՀԱՊԿ-ին, ԵԱՀԿ-ին, ԵԽԽՎ-ին ու ԵՄ-ին կոչ ենք անում իրականացնել զսպման անհրաժեշտ գործողություններ. Հռիփսիմե Գրիգորյան
- ՊՆ. Արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր
- Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում ՀՀ-ի 41 քկմ տարածքը՝ շուրջ 11 տեղամասում. Աղաջանյան
- ՊՆ. Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը