Ասել է Փաշինյանի ընկերն եմ, սա՞ է Նիկոլի ժողովրդավարությունը. Բյուրականում դեմ են համայնքի ղեկավարի ԺՊ-ին
«Նոյեմբերի 2-ին Բյուրական համայնքի ղեկավարի պաշտոնավարման ժամկետը լրացել է, ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել մեկին, ով որևէ մեկիս ծանոթ չէ, համայնքին ներկայացել է որպես վարչապետի ընկեր»,- Բյուրականում ընդդեմ համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռադիկ Գևորգյանի բողոքի ակցիային ասաց բյուրականցիներից մեկը:
Ակցիայի մասնակիցները նշում են՝ իրենք չեն ուզում, որ այդ մարդը լինի իրենց համայնքի ղեկավարի պաշտոնակատար, համայնքի ղեկավարը պետք է լինի հենց այդ համայնքից, ծանոթ լինի բյուրականցիների խնդիրներին:
Մեկ այլ բնակիչ նշեց. «Եկել, ներկայացել է որպես Նիկոլ Փաշինյանի կուրսեցի, ասում է՝ Փաշինյանը, որ փախած էր Մոսկվա, իմ տունն էր ապրում: Խաբեբա սրիկա է, 100 հոգու պարտք է: Ինքը ոչ թե պետք է գա գյուղապետ, այլ իրեն դատեն»:
Բյուրականի բնակիչները գոհ են համայնքի արդեն նախկին ղեկավարից:
«Գյուղը ոչ ճանապարհ ուներ, ոչ լուսավորություն, ոչ ջուր: Հիմա խնդիրները լուծվել են: Եթե այս ԺՊ-ն գա որպես գյուղապետ, խոսք եմ տալիս՝ տունս կծախեմ, ընտանիքիս կվերցնեմ, կգնամ», -նշեց համայնքի բնակիչներից մեկը:
Բնակիչներից մեկը հայտարարեց՝ դեկտեմբերի 5-ին ընտրություն է, դրանից հետո կորոշվի, թե ով է այստեղ լինելու համայնքի ղեկավար:
Բյուրականի բնակիչները թույլ չեն տալիս, որ ժամանակավոր պաշտոնակատարը մտնի համայնքապետարանի շենք: Ոստիկանները փորձեցին նրանց հեռացնել շենքի մուտքի մոտից: Քաշքշոց սկսվեց ոստիկանների և համայնքի բնակիչների միջև:
«Սա՞ է ժողովրդավարական երկիրը: Ոստիկանությամբ բերում են մի հատ ապուշի, խաբեբայի, դնեն մեզ համայնքի ղեկավար: Սա՞ է Հայաստանը»,- նշեց ակցիայի մասնակիցը:
«Կարելի է հայտարարել՝ սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, այսպես չէ՞»,- նշեց մեկ այլ մասնակից այն պահին, որ ոստիկանները քաշքշելով հեռացնում էին համայնքի բնակիչներին համայնքապետարանի մուտքի մոտից:
«Սա ժողովրդավարությո՞ւն է, սա՞ է Նիկոլի ժողովրդավարությունը: Այս ի՞նչ է կատարվում: Թող ինքը գա այստեղ, ներկայանա ու ասի՝ ինչո՞ւ է այսպիսի վիճակ: Հայաստանի բոլոր գյուղերում նույն վիճակն է, անհարմար չե՞ն զգում իրենց»,- նշեց համայնքի բնակչուհիներից մեկը:
«Որոշ աղբյուրներից լսել եմ, հենց Փաշինյանն ասել է՝ պետք է ինքը գնա, նստի այդտեղ, վերջ: Տենց էլ անում են: Բերել են, այնպիսի մարդու են ներկայացնում, վաղը որ մեզ հարցնեն, չենք կարողանալու ասել՝ Բյուրականից ենք»,- ասաց ակցիայի մասնակիցը:
Ակցիան՝ news.am-ի ուղիղ եթերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին