Սա ինչքան մնաց էնքան գերի ու զոհ, տարածքային կորուստներ ենք ունենալու․ Գեղամ Նազարյան
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Դեռ 2018-ի ապրիլին ասում էի՝ սրան վարչապետ ընտրեք, երկիր աղետ ու արհավիրք եք բերելու։ Չլսեցին։ Ասում էին սադրիչ եմ։
Պատերազմից հետո գոռում էի, ասում էի՝ սա որ մնաց պատերազմն ու պարտությունը շարունակական են լինելու։ 680 հազար մարդ չլսեց։
Հիմա գոռում եմ՝ սա ինչքան մնաց էնքան գերի ու զոհ, տարածքային կորուստներ ենք ունենալու։
Էս գիշեր էս անինքնասերը պետք է հեռանա։ Չհեռանա՝ կհեռացնենք, կբացատրենք, որ պարտադիր է հեռանալը։
Տղերք, Երկինք գնացած, Աբգարիս այսօր միացած տղերք՝ ներողութուն եմ խնդրում, որ սրանց ժամանակին չհեռացրինք, որ դուք մեր կողքին մնայիք»։
Հարակից հրապարակումներ`
- ՊՆ տեսանյութ է հրապարակել ՝ ներկայացնելով ադրբեջանական խոցված զինտեխնիկան
- Համազգային ուժերով թշնամուն Հայաստանի ինքնիշխան տարածքից դուրս շպրտելը հրատապ անհրաժեշտություն է. «Հայաստան» դաշինք
- ՊՆ. Արևելյան սահմանագոտում ընթանում են տեղային մարտեր
- ՊՆ. Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան