Ղրիմում Ամանորի նախաշեմին ամրագրվել է հանգստի համար նախատեսված վայրերի կեսից ավելին։
Ղրիմում ամանորյա արձակուրդների համար կացարանների ամրագրման մակարդակը միջինում կազմում է 60 տոկոս, ասել է հանրապետության առողջարանների և զբոսաշրջության նախարար Վադիմ Վոլչենկոն։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Ընտանեկան մեծ և հանրաճանաչ առողջարանային համալիրներում այն հասնում է 90 տոկոսի»,- հավելել է պաշտոնյան։
Վաղ ամրագրումը զբոսաշրջիկների համար ավելի շատ ընտրություն և խնայողություն է ապահովում, ասել է նա:
Միևնույն ժամանակ, տուրօպերատորների փաթեթային առաջարկները թույլ են տալիս պատվիրել ճանապարհորդություն, որը ներառում է ոչ միայն հյուրանոց, այլև թռիչք և էքսկուրսիոն ծրագիր։