ՄԱԿ-ը Հայաստանին և Ադրբեջանին զսպվածության կոչ է անում
ՄԱԿ-ը կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին հարցերը լուծել խաղաղ ճանապարհով երկխոսության միջոցով և զսպվածություն ցուցաբերելով։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այս մասին ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Խակը։
«Մենք անհանգստությամբ հետևում ենք վերջին բռնությունների մասին հաղորդագրություններին: Մենք պետք է ստուգենք այդ հաղորդումները։ Կոչ ենք անում բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել, գործել 2020 թ. նոյեմբերից 9-ի և 2021 թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան), լուծել բոլոր համապատասխան մտահոգությունները խաղաղ ճանապարհով երկխոսության միջոցով: Մենք ցանկանում ենք խուսափել էսկալացիայի վերադարձից»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել սահմանի տվյալ ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի վրա։ Հակառակորդը կիրառել է նաև հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։
Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդն ունի կենդանի ուժի մեծաթիվ կորուստ, մի քանի միավոր զինտեխնիկա ոչնչացվել կամ շարքից դուրս է բերվել։ Հայկական կողմը նույնպես կորուստներ ունի։ Այս պահին ճշտված տվյալներ կան մեկ զոհի մասին՝ 1991թ. ծնված, պայմանագրային զինծառայող, շարքային Մերուժան Արթուրի Հարությունյան։ Վիրավորների թիվը նույնպես ճշտվում է։ Եվս 12 զինծառայող գերեվարվել է։
Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից սահմանագոտում կրակը դադարեցվել է. ՊՆ
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը
- ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով
- Փաշինյան. Մեր կողմից կան զոհեր, հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս
- ՊՆ տեսանյութ է հրապարակել ՝ ներկայացնելով ադրբեջանական խոցված զինտեխնիկան
- Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու․ ՊՆ
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- ՊՆ. Այս պահին հստակ հայտնի է 4 վիրավորի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան