Նիկոլ Փաշինյան. Թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով
«Միջազգային մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Իմ գնահատականը միանշանակ է, Ադրբեջանն ու նրան քաջալերողները թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, պետականությունը, մեր անկախությունը»,-Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, այո, այսօր Հայաստանը ծանր օր է ունեցել, ծանր ժամանակներ ենք ապրում։
«Բայց նաև ցույց ենք տվել, որ մենք այստեղ ենք, կանք, մենք պետություն ենք, և պարտադրանքի լեզուն մեզ համար անընդունելի է։ Մենք կարող ենք բանակցել, փնտրել ու գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց մենք թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով»,- ասաց նա։
Նա նշեց, որ այս պահին սահմանին իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է, բայց իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։
Փաշինյանը նշեց, որ սահմանագծի նկատմամբ զորքերը հայելյանին հետ քաշելու, սահմանագծի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու, սահմանների դեմարկացիա, դելիմիտացիա սկսելու մեր առաջարկը չընդունող Ադրբեջանը հանդիսանում է ագրեսոր պետություն։
«Ադրբեջանը պետք է աներկբայորեն հանի իր զորքերը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից։ Սեփական կամքը Հայաստանին պարտադրելու հուսյերը սին են։ Հայաստանի Հանրապետության կառավարությունն ու ժողովուրդը վճռական են, և մենք բոլոր միջոցներով պաշտպանելու ենք մեր ինքիշխանությունը, տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան