Շոյգուն Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին հորդորել է դադարեցնել իրավիճակի սրումը
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներին կոչ է արել դադարեցնել գործողությունները, որոնք իրավիճակի սրում են հրահրում, հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ։ Ռազմական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են իրավիճակի սրումը հայ-ադրբեջանական սահմանին՝ Քիլիսալի լեռան մոտ։ Շոյգուն երկու կողմերին կոչ է արել դադարեցնել իրավիճակի սրում հրահրող գործողությունները»,- ասված է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ։
Հարակից հրապարակումներ`
- ՄԱԿ-ի ԱԽ-ն հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի շուրջ հանդիպում դեռ չի նախատեսել
- ՊՆ տեսանյութ է հրապարակել ՝ ներկայացնելով ադրբեջանական խոցված զինտեխնիկան
- Սերգեյ Շոյգուն պատրաստակամություն է հայտնել ռազմագերիներին վերադարձնելու և իրավիճակը հանգուցալուծելու․ ՊՆ
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- ՊՆ. Ադրբեջանի զինուժն իրականացնում է լայնածավալ ապատեղեկատվական արշավ
- ՊՆ. Հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա
- ՊՆ. Ադրբեջանական ԶՈւ-ն արևելյան սահմանագոտու ուղղությամբ գնդակոծության է ենթարկել հայկական դիրքերը
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան