Փաշինյան. Մեր կողմից կան զոհեր, հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս
«Հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս։ Ոչնչացվել է առնվազն վեց միավոր զրահատեխնիկա։ Մեր կողմից կան զոհեր, որոնց վերաբերյալ կհայտնվեն ճշգրտված տվյալներ»,-Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու առաջարկել մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար նահատկվածների հիշատակը։
Փաշինյանը ներկայացրել է, որ այսօր ժամը 13։00-ի շրջանում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հարձակում են գործել Հայաստանի արևելյան սահմանագծի ուղղությամբ։ Հայաստանի զինված ուժերը հակառակորդին հակազդելու գործողություններ են ձեռնարկել։
Տեղի ունեցածը նա գնահատել է ուղիղ ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։
«Մայիսի 12-ին մեկնարկած ագրեսիվ գործողությունների հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի Հանրապետության շուրջ 41 քկմ ինքնիշխան տարածք»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան