120 երկրներում աշխարհագրական թելադրություն կանցկացվի
«Աշխարհագրական թելադրության» մասնակիցներն այս տարի այն գրում են 120 երկրներում՝ ավելի քան 8,6 հազար կայքերում, ասել է Ռուսական աշխարհագրական ընկերության նախագահ, ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը։
«Չնայած դժվարին պայմաններին, մենք տեղում չենք դոփում և չենք կրկնում նախորդ տարվա ձեռքբերումները...աճում ենք. այս տարի կայքերի թիվն ավելացել է 60 տոկոսով»,-ասել է նա։
Շոյգուն ևս, մասնակցել է Մոսկվայի Ռուսական աշխարհագրական ընկերության կենտրոնական գրասենյակի թելադրության կենտրոնական վայրում տեղի ունեցած ակցիային։