«Հրապարակ». ՔՊ-ական թեկնածուն անգամ ինքն իրեն չի ընտրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Արզնի համայնքում մեծամասնականով ընտրություններ են եղել՝ ավագանու թափուր տեղերի համար. 116 ձայնով առաջատարն անկուսակցական Արտաշես Լալայանն է:
Զավեշտալին այն է, որ այստեղ ՔՊ-ից ավագանու թեկնածություն է առաջադրել ոմն Պոլինա Իվանովա և ստացել 0 ձայն. փաստորեն, անգամ ինքն իրեն չի ընտրել։ Համացանցում նախօրեից մեծ ռեզոնանս է առաջացրել նաև Սյունիքի Վանեք գյուղում ՔՊ-ի զրո ձայնը, որտեղ Գևորգ Փարսյանի օգտին 41 ձայն է եղել»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: