«Ինչպես տվեցին Արցախը, նույնկերպ պայմանավորված տալիս են Սյունիքը». Քաղաքացիները հավաքվել են Հանրապետության հրապարակում
Մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Հանրապետության հրապարակում՝ բացատրություն պահանջելով կառավարությունից հայ-ադրբեջանական սահմաններին տիրող իրավիճակի վերաբերյալ։ Նրանք կոչ են անում հայրենակիցներին միանալ իրենց՝ հանրային ալիք բարձրացնելու համար, «քանի որ Սյունիքի հատվածը կտրում են Հայաստանից»։
«Ազգը պետք է գա այստեղ, մեր անելիքն այստեղ է այսօր։ Մենք լավ գիտենք, որ կառավարությունում նստած մարդիկ մեզ խաբում են ամեն հարցում։
Մենք չենք ընդունում այս իշխանություններին, նրանց վարած քաղաքականությանը դեմ ենք, որովհետև նրանք մեզ միայն խաբում են, մեկ ճիշտ բան չենք լսել նրանցից»,- նշեց քաղաքացիներից մեկը։
Քաղաքացիներից մյուսն ընդգծեց՝ ինչպես տվեցին Արցախը, նույնկերպ պայմանավորված տալիս են Սյունիքը. «Ես ապշում եմ, ժողովուրդ, ինչպե՞ս կարելի է այսքանից հետո տանը նստել։ Արդեն թուրքը եկել, հասել է Երևան։ Կապ չունի, որ հիմա ինքը Սյունիքում է, Երասխում է։ Քանի՞ ժամ է այդտեղից Երևան։ Ո՞վ ասաց՝ քայլելով պետք է գան։ Չե՞ն կարող արկեր նետել։ Պետք է ադրբեջանցին գա ձեր տան մետլախին հասնի, որ դուրս գա՞ք»։
Նա համոզմունք հայտնեց, որ Արցախյան պատերազմը պայմանավորված պատերազմ էր, պայմանավորված հանձեցին, պայմանավորված սերնդին մորթեցին, նույնն արվում է հիմա։
Մեկ այլ քաղաքացի ավելացրեց. «Բոլոր որոշումներն այստեղից են իջեցվում, բոլոր հակաազգային, հակապետական քաղաքական իրադարձություններն այստեղից են իջեցվում։
44-օրյա բեմադրված պատերազմը հիմա էլ են անում, որ ասեն՝ այլ տարբերակ չունենք, փրկեցինք այսքան զինվոր, բայց մեր երկիրը կիսվում է հիմա»,- նշեց քաղաքացին։
Հարակից հրապարակումներ`
- Այնքան հիմար են, որ չեն էլ անդրադառնում, թե ինչ մեծ կրակի հետ են խաղում. Գեղամ Մանուկյան
- Ռուսական կողմի միջնորդությամբ ժամը 18։30-ից սահմանագոտում կրակը դադարեցվել է. ՊՆ
- Փաշինյան. Մեր կողմից կան զոհեր, հակառակորդի կենդանի ուժին հասցվել է էական վնաս
- Նիկոլ Փաշինյան. Թույլ չենք տա մեզ հետ խոսել ամբարտավանության լեզվով
- ՊՆ տեսանյութ է հրապարակել ՝ ներկայացնելով ադրբեջանական խոցված զինտեխնիկան
- ՊՆ. Գերեվարվել է 12 զինծառայող
- ՊՆ-ն հաստատեց. Կան զոհեր, վիրավորներ, երկու մարտական դիրք ենք կորցրել
- Դիմում ենք ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան