ՔՊ-ական պատգամավորները մի քանի փորձից ապահովվեցին քվորում
Ազգային ժողովն այսօր շարունակում է իր հերթական նիստերը: Մի քանի անգամ քվեարկելուց հետո ապահովվեց քվորում և մեկնարկեց այսօրվա նիստը:
Աժ պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին նոյեմբերի 16-ին ադրբեջանական հարձակման ժամանակ զոհված զինծառայողների հիշատակը:
Այնուհետև քվեարկության դրվեցին երեկ քննարկված մի շարք հարցեր: Քվեարկությանը մասնակցեցին միայն «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, քանի որ դեռ երեկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին նիստերին չմասնակցելու մասին:
Նրանք իրենց դժգոհություն էին հայտնել նիստերի օրակարգում ընդգրկված հարցերից, նշել, որ իշխանությունը տարբեր ոլորտներին վերաբերող տարբեր հարցեր է ընդգրկել, բայց ոչ անվտանգությանը վերաբերող հարցեր:
Քվեարկության դրված բոլոր որոշումները միաձայն ընդունվեցին:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նաև կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որով սահմանվում է՝ ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրեր կլինեն դեկտեմբերի 31-ից հունվարի 2-ը ներառյալ և հունվարի 6-ը:
Հարակից հրապարակումներ`
- Առաջիկայում հանդես կգանք մեկ այլ հայտարարությամբ, սպասում ենք մեկ այլ գործողության. Արծվիկ Մինասյան
- Ըստ էության, Երևան-Գորիս մայրուղին գտնվում է ադրբեջանցիների վերահսկողության ներքո. Սեյրան Օհանյան
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները բոյկոտեցին ԱԺ աշխատանքները
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան