Հայաստանը սուբյեկտից վերածել է միջազգային հարաբերությունների օբյեկտի․ Աղվան Վարդանյան
Ակնհայտ է, որ այս իշխանությունը և դրա ղեկին գտնվող մարդը միայն արյուն, ավեր, քաոս, պառակտում է բերել ու բերելու, քանի դեռ իշխանություն է։ Այս մասին այսօր «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը։
«Դա արձանագրվել է նաև «Հայաստան» դաշինքի և այլ քաղաքական ուժերի՝ երեկվա հայտարարությունների մեջ։ Կարծես, «դեժավյու» է և վերադառնում ենք 44-օրյա պատերազմի ժամանակները, երբ պետական ամբողջ ապարատը լծված էր ապատեղեկատվության տարածմանը, նույնիսկ «Հաղթելու ենք»-ի հեղինակն է գործի գնացել»,- ասաց նա։
Անդրադառնալով շրջանառնող ապատեղեկատվությանը՝ զոհերի թվի վերաբերյալ, Վարդանյանը նշեց, որ պաշտոնական տեղեկատվությունը հայտնում է մեկ, Աղաջանյանը՝ 15 զոհի մասին,մամուլն էլ այլ թիվ է հրապարակում։
«Ակնհայտ է, որ ունենք առնվազն 13 գերեվարված, և հետաքրքիր է, որ պաշտոնական աղբյուրները որևէ բան չեն ասում՝ այդ գերիները Գեղարքունիքո՞ւմ են, Վարդենիսում, թե՞ Սյունիքում են գերեվարվել։ Ունենք 24 անհետ կորած և կորցրած դիրքեր։ Իսկ իշխանության ղեկն զբաղեցնողը երեկ ԱԽ նիստում խոսում էր մեր պետական ազգ լինելու մասին, երբ ինքն իր ամբողջ գործունեության ընթացքում պետությունը կազմաքանդել է և ինքնիշխանությունն անընդհատ նվազագույնի է հասցրել։ Հայաստանը սուբյեկտից վերածել է միջազգային հարաբերությունների օբյեկտի, և պետականության ազգ-քաղաքացիներից իր ամբողջ գործունեությունը միտված է եղել պետական ազգի հնարավորությունը ամբոխի վերածելուն»,-ասաց Վարդանյանը։
Նա նշեց, որ ԱԺ մեծամասնության ու Կառավարության անդամներն ունեն «զրո» դերակատարություն և հլու-հնազանդ կամակատարների նման ծառայում են մեկ արդու։
«Իրականում ծառայում են իրենց իշխանությունն ու նոր ստացած հնարավորությունները պահելուն։ Քանի դեռ իրենք իշխանության են, մեր պետականությունը միայն կորուստներ է ունենալու»,- ասաց Աղվան Վարդանյանը ։
Նա նաև հիշեցրեց, որ նախաձեռնել են դիմադրության շարժումը։
Լրահոս
Տեսանյութեր
Բերվել են բոլոր հակափաստարկները. ԱՆ փոխնախարարը՝ արցախցիների ընտրելու իրավունքի մասին