Մենք կողմնակից ենք խնդրի հետևողական լուծմանը․ Աղվան Վարդանյանը՝ մանդատներից հրաժարվելու կոչի մասին
Ես չեմ հավատում, որ այդ բանը (խմբ․ Նիկոլ Փաշինյանը) ինքնակամ հրաժարական կտա։ Այս մասին այսօր «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականին վերաբերող հարցին։
Նրա խոսքով ՝ մինչև հիմա իրենք չեն կարողացել հասնել Նիկոլ Փաշինյանի հրաժարականին և այստեղ , ըստ նրա ՝ կա բոլորի մեղքը։
«Դրա համար պետք է կազմակերպվել և աշխատաել՝ հասարակությանը ցույց տալ այս շարունակվող արհավիրքի հետևանքները։ Սա մեկ օրում, կամ մեկ շաբաթում լուծվելիք հարց չէ, բայց լուծվելիք հարց է և լուծվելու է։ Չի կարող Հայաստանն ու հայությունը այս պետականակործան ուժի ձեռքին մնա խաղալիք»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է պատգամավորական մանդատները վայր դնելլու հորդորներին, ապա Վարդանյանն ասաց․ «Մենք կողմնակից ենք խնդրի հետևողական լուծմանը։ Առաջարկել եմ, որ դիմադրության շարժումը հզորանա, ընդլայնվի։ Եթե հասունանա պահը, ապա ոչ մանդատը, ոչ ԱԺ-ում լինելը որևէ բան չի կաշկանդի։Այլ տարբերակ չկա, սրանք պետք է հեռացվեն»։
Հարակից հրապարակումներ`
- Սթափության տիրույթում ես այս հայտարարությունը չեմ կարողանում ընկալել․ Վարդևանյանը՝ Փաշինյանի գերիներին քննելու առաջարկի մասին
- «Հայաստան» խմբակցությունից այսօր պետք է շնորհակալ լինեն, քանի որ ռեկորդային կարճ տևողություն ունեցավ ԱԺ հարցուպատասխանը․ Գեղամ Մանուկյան
- Հայաստանը սուբյեկտից վերածել է միջազգային հարաբերությունների օբյեկտի․ Աղվան Վարդանյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին