Վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդացության աճով պայմանավորված՝ դոնորության նվազում ունենք. Ավանեսյան
Հայաստանն ունի բավարար արյան պաշար բոլոր անհրաժեշտ դեպքերի համար: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Ժամանակ առ ժամանակ նաև ունենում ենք հայտարարություններ, որպեսզի մեր քաղաքացիներն ակտիվ կերպով գան և դոնոր հանդիսանան: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը նման հաղորդագրություններ մշտապես տարածում է։ Բայց վերջին շրջանում կորոնավիրուսային հիվանդացության աճով պայմանավորված՝ դոնորության նվազում ունենք։ Այդ պատճառով էլ կենտրոնը ևս մեկ անգամ զգուշացնում է, որ այն քաղաքացիները, որոնք համապատասխանում են այդ չափանիշներին, արյուն հանձնեն», - ասաց Ավանեսյանը։
Երեկ ԱՆ պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը շտապ հայտարարություն էր տարածել՝ տեղեկացնելով, որ անհրաժեշտ են արյան դոնորներ։
Անահիտ Ավանեսյանը չպատասխանեց լրագրողների հարցերին, թե երեկ հայկական դիրքերի վրա Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումների հարձակումների պատճառով քանի վիրավոր ունի հայկական կողմը, նրանց վիճակն ինչպես է գնահատվում: Նա խորհուրդ տվեց հետևել պաշտպանության նախարարության հայտարարություններին և ավելացնելու բան չունի:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան