Անի Սամսոնյան. Մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե´ր պարտավորությունն է
ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Անի Սամսոնյանը գրում է.
«Դադարեցրեք ապադիվանագիտական աղերսանքներն ու մուննաթը թե´ Ռուսաստանի, թե´ԱՄՆ-ի, թե միջազգային մյուս գործընկերների նկատմամբ: Պառլամենտի ամբիոնից կոստյումով ու ջղայնացած կեցվածքով հոխորտանքները ևս:
Դիվանագիտությունը հինգ-վեց ժամվա գործ չի, իսկ օտարից` մեր վրա հարձակվելու դեպքում անընդհատ պաշտպանություն փնտրելը ինքնիշխանին պատիվ չի:
Եթե ուզում եք ինքնիշխան երկրի փողկապով ու կոստյումով պաշտոնյա լինել, ուրեմն բարի եղեք ձեր պարտավորությունները կատարել, հետո ռուսի կամ ամերիկացու վրա մատ թափ տալ:
Իսկ մեր երկրի սահմանների պաշտպանությունը նախ և առաջ մե´ր պարտավորությունն է, մե´ր, ինչով դուք չեք զբաղվել այս մեկ տարվա ընթացքում` ոչ ռազմավարական, ոչ մարտավարական և ոչ էլ տեխնիկական առումով»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան