Աննա Կարապետյան. Հայաստանը ՌԴ-ին պաշտոնապես չի դիմել, բայց ստեղծել է տպավորություն, որ դիմել է
«Հայացք» վերլուծական կենտրոնի ղեկավար Աննա Կարապետյանը գրում է,
«Հայաստանը դիմե՞լ է ՌԴ-ին, թե՞ չի դիմել
Նախ երեկ ԱԽՔ-ն հայտարարեց, որ Հայաստանը դիմել է ՌԴ-ին գործող պայմանագրերի հիման վրա պաշտպանելու ՀՀ տարածքային ամբողջականությունը: «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու», - ասել է նա:
Հետո ՌԴ-ում ՀՀ դեսպանը հայտարարեց, որ գրավոր դիմում չի եղել:
Այսօր ՀՀ ԱԳՆ խոսնակը մեկնաբանեց, որ Փաշինյանն ու Պուտինը քննարկել են հնարավոր համատեղ քայլերը:
Հիմա փորձենք հասկանալ՝ Հայաստանը դիմե՞լ է ՌԴ-ին, թե՞ չի դիմել: Ստացվում է, որ պաշտոնապես չի դիմել, բայց ստեղծել է տպավորություն, որ դիմել է:
Առաջին անգամ չենք նման ձեռագրի ականատես լինում: Եվ բոլորը թե՛ Երևանում, թե՛ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ նման կիսաքայլերը մի կողմից՝ չեն նպաստում հրատապ անվտանգային խնդիրների լուծմանը, մյուս կողմից՝ հարված են հասցնում ՌԴ հեղինակությանը հայ հասարակության աչքերում՝ հերթական առիթը դառնալով հակառուսական տրամադրությունների սերմանման համար»։
Հարակից հրապարակումներ`
- ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումը
- ՀԱՊԿ-ը հայկական կողմից պաշտոնական դիմումներ չի ստացել. Վլադիմիր Զայնետդինով
- Հայաստանը Ռուսաստանին դեռ պաշտոնական գրավոր դիմում չի ներկայացրել. Վարդան Տողանյան
- Դիմում ենք ՌԴ-ին 1997-ի պայմանագրի շրջանակում ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով. ԱԽ քարտուղար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան