Սթափության տիրույթում ես այս հայտարարությունը չեմ կարողանում ընկալել․ Վարդևանյանը՝ Փաշինյանի գերիներին քննելու առաջարկի մասին
Եթե նման միտք արտահայտեին Ալիևն ու Ալիևները, գուցե իրենց ազգի շահի տեսանկյունից տրամաբանություն հնարավոր է գտնել։ Այս մասին «Հայաստան» խմբակցության մամուլի ասուլիսի ընթացքում ասաց խմբակցության պատգամավոր Արան Վարդևանյանը՝ անդրադառնալով այսօր Նիկոլ Փաշինյանի ՝ գերի ընկած զինծառայողներին քննելու առաջարկին։
«Իրավական հիմք իհարկե չի կարող լինել, որովհետև մարդը, եթե ռազմագերի է, ապա դա հատուկ կարգավիճակ է։ Անկախ նրանից, թե ինչպես է դա եղել և ինչ հանգամանքներում է դա եղել, ՀՀ ունի մեկ պարտականություն՝ րոպե շուտ անել ամեն ինչ, որպեսզի մեր հայրենակիցները լինեն ՀՀ-ում։ Չզարմանաք, որ վաղը կամ մի քանի օր հետո թշնամին օգտվի այս հայտարարությունից։ Որ սկսի օգտվել, ի՞նչ ենք ասելու , նշված անձը սթափ հայտարարություն չի արել կամ պետք չէ լուրջ դիտարկել հայտարարությո՞ւնը։ Չէ որ ի պաշտոնե է հանդես գալիս, ո՞նց կարելի է նման հայտարարություն անել»,- ասաց պատգամավորը։
Վարդևանյանի խոսքով ՝ Փաշինյանը պետք է առիթը օգտագործեր և այլ հայտարարություն աներ․ «Ադրբեջանի կողմից միջազգային հանցագործությունների հերթական մի խումբն է կատարվում, այդ թվում՝ նորից ռազմագերիներ վերցնելով, մինչև հիմա չվերադարձնելով»։
Այս հայտարարության փոխարեն, այլ հայտարարություն է արվել․ «Սթափության տիրույթում ես այս հայտարարությունը չեմ կարողանում ընկալել»։
Հարակից հրապարակումներ`
- «Հայաստան» խմբակցությունից այսօր պետք է շնորհակալ լինեն, քանի որ ռեկորդային կարճ տևողություն ունեցավ ԱԺ հարցուպատասխանը․ Գեղամ Մանուկյան
- Էն «Կոշ»-ի գիշերային ծեծիդ քննությունից ի՞նչ նորություն կա․ Արսեն Բաբայանը՝ Փաշինյանին
- Հայաստանը սուբյեկտից վերածել է միջազգային հարաբերությունների օբյեկտի․ Աղվան Վարդանյան
- Նիկոլ Փաշինյանն առաջարկում է քննել գերի ընկած զինծառայողներին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին