17.11.2021. Արցախում կորոնավիրուսի 91 նոր դեպք է գրանցվել, 2 հիվանդ մահացել է
Արցախի Հանրապետությունում նոյեմբերի 16-ին կատարվել է 284 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 91 նոր դեպք է գրանցվել:
Արցախի առողջապահության նախարարության հաղորդմամբ, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 132 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 54-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։
Արձանագրվել է 2 մահ: 47-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, վիճակ արգանդի էքստիրպացիայից հետո:
95-ամյա կինը մահացել է կորոնավիրուսային հիվանդության հետևանքով, ում մոտ ախտորշվել էր երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ, սուր շնչական անբավարարություն:
2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 20648 քաղաքացու հետազոտություն, որից 3294-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Հարակից հրապարակումներ`
- 16.11.2021. Արցախում կորոնավիրուսի 33 նոր դեպք է գրանցվել, 5 հիվանդ մահացել է
- 12.11.2021. Արցախում կորոնավիրուսի 80 նոր դեպք է գրանցվել
- 10.11.2021. Արցախում կորոնավիրուսի 85 նոր դեպք է գրանցվել, 1 հիվանդ մահացել է
- 09.11.2021. Արցախում կորոնավիրուսի 63 նոր դեպք է գրանցվե
- 08.11.2021. Արցախում կորոնավիրուսի 314 նոր դեպք է գրանցվել, 4 հիվանդ մահացել է
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան