Աֆղանստանի իշխանությունները ձերբակալել են կանանց վաճառքի մեջ կասկածվողին
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջովզջան նահանգի իշխանությունները ձերբակալել են տեղի բնակչին, ով մի քանի տարի շարունակ վաճառել է կանանց՝ հարուստ տարեց տղամարդկանց։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով նահանգային անվտանգության ուժերի աղբյուրներին։
Ըստ աղբյուրի՝ ձերբակալվածը վաճառել է շուրջ 100 ամուսնալուծված կամ անարգված աֆղան կանանց երկրի տարբեր շրջաններում։
Երկրում տիրող մի շարք ավանդույթների համաձայն՝ նման կանայք գործնականում ամուսնանալու հնարավորություն չունեն։
Կասկածյալն իր հերթին պնդել է, որ ինքը չի զբաղվել մարդկանց թրաֆիքինգով, այլ նպաստել է օրինական ամուսնությունների կազմակերպմանը։
Հիշեցնենք, որ Աֆղանստանում իրադրությունը սրվել է այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման ջոկատները վերջին օրերի լայնածավալ հարձակման ընթացքում վերահսկողություն են սահմանել Աֆղանստանի հյուսիսում գտնվող մի շարք շրջանների նկատմամբ՝ այստեղ տեղակայված կառավարական զորքերին ստիպելով հատել Տաջիկստանի հետ սահմանը և նահանջել հարևան երկրի տարածք։
Հարակից հրապարակումներ`
- Թալիբների իշխանության գալուց հետո առաջին զբոսաշրջիկներն Աֆղանստան են այցելել
- Սովահար աֆղանցի ընտանիքը վաճառել է նորածնին 500դոլարով
- Քաբուլում սովից մահացել է ութ աֆղան երեխա
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին